Մատչելիության հղումներ

logo-print

Սպանվել է Նալբանդյանի գյուղապետ Ռոլանդ Մկրտչյանը


Լուսադեմին սպանվել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ Ռոլանդ Մկրտչյանը:

3:40-ի սահմաններում անհայտ անձը նրան դուրս է կանչել տնից եւ դարպասի մոտ սպանել որսորդական զենքից արձակած երկու կրակոցով:

Սպանվածի կինը, լսելով կրակոցները, դուրս է վազել, սակայն տեսել է միայն արդեն հեռացող ինչ-որ ավտոմեքենա:

Ռոլանդ Մկրտչյանը այս տարվա հուլիսին երկրորդ անգամ էր ընտրվել Նալբանդյանի գյուղապետի պաշտոնում: Նախկինում նա ՀՀԿ անդամ էր, իսկ երկրորդ անգամ ընտրվելուց հետո անդամակցել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Սպանվածի` անանուն մնալ ցանկացած ընկերները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասացին, որ քաղաքական պատվեր են համարում կատարվածը:

Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Արմեն Երիցյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ դեպքի առնչությամբ հարուցված է քրեական գործ, քննությունն ընթացքի մեջ: Որեւէ կասկածյալ այս պահին չկա:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG