Մատչելիության հղումներ

Ազգային անվտանգության ծառայության պետը եւ մի շարք աշխատակիցներ պարգեւատրվել են մեդալներով


Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Գորիկ Հակոբյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով՝ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանի մեկ այլ հրամանագրով Ազգային անվտանգության ծառայության եւ դրա ստորաբաժանումների մի շարք ղեկավար աշխատակիցներ պարգեւատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին եւ երկրորդ աստիճանի, Արիության, Մարտական ծառայության մեդալներով՝ «ՀՀ ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալի ներդրման, ինչպես նաեւ ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG