Մատչելիության հղումներ

logo-print

Մոլորակի բոլոր ժամանակների գեղեցկուհիները


Գեղեցկուհիների ընտրությանը մասնակցել է ամսագրի ավելի քան 5 հազար ընթերցող: Երկրորդ տեղում հանրահայտ հոլիվուդյան կինոաստղ Գրեյս Քելին է: Առաջին հնգյակի մեջ են սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը, չխամրող աստղ Սոֆի Լորենը եւ լեգենդար Մերիլին Մոնրոն:

Դերասանուհի Անջելինա Ջոլին զբաղեցնում է վեցերորդ տեղը: 7-րդ տեղում կրկին կինոաստղ է, ոչ պակաս գեղեցիկ Քեթրին Զեթա֊-Ջոնսը, իսկ 8-րդ տեղում արքայադուստր Դիանան է: 9-րդ տեղը իր գեղեցկությամբ գրավում է օսկարակիր դերասանուհի Հոլի Բերին, իսկ առաջին տասնյակը եզրափակում է Սքարլեթ Յոհանսոնը:

Բոլոր ժամանակների գեղեցիկ կանանց ցուցակում միակ ռուս ներկայացուցիչը թենիսիստուհի Աննա Կուռնիկովան է, ով զբաղեցնում 100֊-րդ տեղը:

Գեղեցիկ կանանց ցուցակում քիչ չեն «հին գեղեցկուհիները»: Վիվիեն Լին զբաղեցնում է 14-րդ տեղը, Մառլեն Դիթրիխը՝ 30-րդը, Բրիջիտ Բարդոն՝ 31-րդը, իսկ Գրետա Գարբոն՝ 47-րդ տեղը:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG