Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից հայ զինծառայող է զոհվել


Երկուշաբթի օրը ժամը 18:00-ի սահմաններում Իջեւանի զորամասի մարտական դիրքերում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից տեղում մահացել է դիլիջանցի 39-ամյա պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուբեն Թամրազյանը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, դեպքի կապակցությամբ կատարվում է հետաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG