Մատչելիության հղումներ

Ռուսաստանի սահմանադրական դատարանը կտեղափոխվի Սանկտ Պետերբուրգ


Պետական դուման այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունել է Ռուսաստանի սահմանադրական դատարանը Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ տեղափոխելու մասին օրինագիծը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, նախագծի օգտին քվեարկել է 340, դեմ՝ 75, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:

Համաձայն օրինագծի, այսուհետ Սահմանադրական դատարանի մշտական վայրն է լինելու Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը: Դատարանի նիստերն անցկացվելու են Սանկտ Պետերբուրգում, սակայն անհրաժեշտության դեպքում դրանք կարող են անցկացվել նաեւ ցանկացած այլ վայրում՝ դատարանի որոշմամբ:

Իշխանության դաշնային մարմինների հետ փոխգործողությունն ապահովելու համար Մոսկվայում կգործի Սահմանադրական դատարանի ներկայացուցչություն:

Դատարանի անդամներին պաշտոնավարման ընթացքում Սանկտ Պետերբուրգում կտրամադրվեն կահավորված բնակարաններ:

Ակնկալվում է, որ Սանկտ Պետերբուրգում Սահմանադրական դատարանի աշխատանքներն սկսելու ժամկետը կսահմանի Ռուսաստանի նախագահը՝ համաձայնեցնելով դատարանի անդամների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG