Մատչելիության հղումներ

Հասարակական կազմակերպությունները կոչ են անում հեռուստառադիոհանձնաժողովի անդամներին հրաժարական տալ


Հայաստանյան 60-֊ից ավելի հասարակական կազմակերպություններ կոչ են արել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի բոլոր անդամներին միաժամանակ հրաժարական տալ, որպեսզի հանձնաժողովը ձեւավորվի փոփոխված Սահմանադրության համաձայն:

Բաց֊ նամակ-դիմումը ստորագրած կազմակերպությունները, որոնք միավորվել են «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության շրջանակներում, փաստում են, որ փոփոխված Սահմանադրության պահանջին համապատասխանող հարաբերակցությունը՝ անդամների կեսը նախագահի, մյուս կեսը՝ խորհրդարանի կողմից նշանակումը ապահովելու համար կպահանջվի առնվազն 6 տարի:

«Ստեղծված իրավիճակից հնարավորինս շուտ դուրս գալու ճանապարհը Ազգային հանձնաժողովի անդամների լիազորությունների կամավոր միաժամանակյա դադարեցումն է ու նոր՝ Սահմանադրության պահանջներին համապատասխան հանձնաժողովի ձեւավորումը: Մենք դիմում ենք Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներին` կոչ անելով դրսեւորել քաղաքացիական կամք ու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարվելուց հետո ամբողջ կազմով հրաժարական տալ, որից հետո Ազգային ժողովի եւ ՀՀ նախագահի կողմից կնշանակվեն Ազգային հանձնաժողովի նոր անդամներ եւ միանգամից կկատարվի Սահմանադրության պահանջը»,֊ - ասված է բաց նամակում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը, բաց նամակը երկուշաբթի օրը փոխանցվել է Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG