Մատչելիության հղումներ

Եվրամիության գագաթնաժողովը հաստատել է Թուրքիայի հետ բանակցությունների մասնակի սառեցման որոշումը


Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում ընթացող հանդիպման ժամանակ հաստատել են արտգործնախարարների կոմիտեի որոշումը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները մասնակիորեն սառեցնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը:

Երկուշաբթի օրը Եվրամիության արտգործնախարարների կոմիտեն ընդունել էր բանակցությունները 35 կետերից 8-ի շուրջ սառեցնելու մասին որոշում, քանի որ Թուրքիան հրաժարվում է կիպրոսյան նավերի եւ ինքնաթիռների համար բացել իր նավահանգիստները եւ օդանավակայանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG