Մատչելիության հղումներ

Թոնի Բլեյրը այսօր կժամանի Անկարա


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեյրը այսօր երեկոյան՝ Եվրամիության գագաթնաժողովի ավարտից հետո, այցելելու է Անկարա:

Ինչպես հաղորդում է թուրքական «Չիհան» լրատվական գործակալությունը, Բլեյրին ընդունելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Ակնկալվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու են Հյուսիսային Կիպրոսի մեկուսացումը վերացնելու հնարավորությունները: Մասնավորապես, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Էրդողանը Լոնդոնին առաջարկելու է ուղիղ եւ մշտական օդային հաղորդակցություն հաստատել Հյուսիսային Կիպրոսի հետ:

Եվրամիության անդամ երկրների ղեկավարները երեկ Բրյուսելում սկսված հանդիպման ընթացքում որոշում են կայացնելու Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները մասնակիորեն սառեցնելու հարցով:

Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը երկուշաբթի օրը որոշում է կայացրել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները մասնակիորեն սառեցնելու վերաբերյալ, քանի որ այդ երկիրը հրաժարվում է կիպրոսյան նավերի եւ ինքնաթիռների համար բացել իր նավահանգիստներն ու օդանավակայանները:

Այդուհանդերձ, Մեծ Բրիտանիան անվերապահ աջակցություն է հայտնում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը:

Անկարա կատարելիք այցով Բլեյրը կսկսի իր շրջագայությունը Մերձավոր Արեւելքում, որի շրջանակներում նա նախատեսում է այցելել նաեւ Եգիպտոս, Իսրայել, Պաղեստին եւ Արաբական Միացյալ Էմիրություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG