Մատչելիության հղումներ

Բաքու է այցելելու ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը


ԱՄՆ-ի պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով տեղակալ Բարի Լովենքրոնը դեկտեմբերի 18-19-ը այցելելու է Բաքու:

Բաքվում ամերիկյան դեսպանատան հաղորդագրության համաձայն, Պետդեպարտամենտի պաշտոնյան հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի ղեկավարության, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, այցը Վաշինգտոնում գնահատվում է որպես ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով շարունակվող երկխոսության բաղկացուցիչ մաս:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG