Մատչելիության հղումներ

Թբիլիսիի կենտրոնում կտեղադրվի Հեյդար Ալիեւի կիսանդրին


Վրաստանում ադրբեջանական դեսպանությունը Թբիլիսիի քաղաքապետարանից թույլտվություն է ստացել քաղաքի կենտրոնում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի կիսանդրին տեղադրելու համար: Այս մասին «Թրենդ» գործակալությանը հայտնել է Վրաստանում Ադրբեջանի դեսպան Նամիկ Ալիեւը:

Դեսպանը նշել է, որ հուշարձանի տեղադրման մասին քաղաքական որոշումը կայացվել է 2004 թվականին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Վրաստան կատարած այցի ժամանակ, սակայն այդ որոշման իրավաբանական հիմնավորում դեռեւս չկար:

Նամիկ Ալիեւը հավելել է, որ կիսանդրին տեղադրվելու է Թբիլիսիի պատմական կենտրոնում, որը կոչվում է «Մեյդան» եւ որտեղ ավանդաբար ադրբեջանցիներ են ապրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG