Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը որոշեց միաժամանակ անցկացնել խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները


Վրաստանի խորհրդարանն այսօր որոշեց միաժամանակ՝ 2008 թվականի աշնանն անցկացնել երկրի խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ը, առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծին կողմ է քվեարկել 168 պատգամավոր, դեմ է արտահայտվել 12 խորհրդարանական:

Ըստ գործող Սահմանադրության՝ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի լիազորությունների ժամկետը լրանում է 2009 թվականի հունվարին, իսկ խորհրդարանինը՝ 2008 թվականի մարտին:

Հիմնավորելով երկու ընտրությունները միաժամանակ անցկացնելու անհրաժեշտությունը` Սահակաշվիլին ասել էր, որ «երկու առանձին ընտրություններ անցկացնելու վրա միջոցներ ծախսելու եւ երկիրը ամենամյա տարբեր ընտրությունների անցկացման ռեժիմում պահելու հարկ չկա»:

Ընդդիմադիրները նախագահի նախաձեռնությունը գնահատել են որպես «նախագահի կողմից հեղինակապաշտության դրսեւորում»: Նրանք պնդում են, որ Սահակաշվիլին պարզապես վախենում է իշխող կուսակցության վարկանիշի անկումից եւ փորձում է սեփական հեղինակությամբ այդ կուսակցության համար տեղեր ապահովել խորհրդարանում:

Միասնական ընտրությունների կոնկրետ ամսաթիվը կնշանակի նախագահը` օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG