Մատչելիության հղումներ

logo-print

Սենատում ընդամենը մեկ տեղի կորուստը կարող է ճակատագրական լինել դեմոկրատների համար


Ամերիկացի դեմոկրատները կարող են կորցնել մեծամասնությունը Սենատում: «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Հարավային Դակոտայից 59-ամյա դեմոկրատ-սենատոր Թիմ Ջոնսոնը նախօրեին տարած ուղեղի կաթվածից հետո այսօր վաղ առավոտյան ենթարկվել է բարդ վիրահատության եւ հիմա գտնվում է չափազանց ծանր վիճակում:

Դա պատահել է Իրաքի թեմայով հեռախոսային մամլո ասուլիսի ընթացքում: Սենատորի ավագ որդին ծառայել է Իրաքում:

Դեմոկրատները նոյեմբերին են մեծամասնություն կազմել` ընդամենը մեկ տեղի շնորհիվ: Սենատորի մահվան կամ անաշխատունակության դեպքում օրենքը տվյալ նահանգի ղեկավարին ընձեռում է հրամանագրով սենատոր նշանակելու իրավունք:

Եթե Հարավային Դակոտայի հանրապետական նահանգապետ Մայք Ռաունդզը այդ պաշտոնում նշանակի իր կուսակցին՝ Սենատում քվեների հարաբերակցությունը կլինի 50:50, եւ այդ դեպքում հանրապետականները առավելություն կստանան շնորհիվ Սենատի խոսնակ, երկրի փոխնախագահ Դիք Չեյնիի քվեի:

Հարավային Դակոտայի նահանգային քարտուղար Քրիս Նելսոնը հաստատել է, որ նահանգապետը կարող է այդ քայլին դիմել եւ հավելել է. - «Մենք շատ ենք ասփոսում սենատորի հետ պատահած այս դժբախտության համար, հուսով ենք, որ նա կապաքինվի եւ ի զորու կլինի շարունակել աշխատանքը»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG