Մատչելիության հղումներ

Փիթեր Սեմնեբին կայցելի Հարավային Կովկասի տարածաշրջան


Վաղը Բաքու է ժամանելու Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Ինչպես ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է Սեմնեբին, տարածաշրջան կատարելիք աշխատանքային այցի շրջանակներում նա Ադրբեջանում մնալու է երկու օր, ապա մեկնելու է Թբիլիսի եւ Երեւան:

Սեմնեբին ասել է, որ չի պատրաստվում այցելել Լեռնային Ղարաբաղ:

Երեքշաբթի երեկոյան Մոսկվայում կայացած ասուլիսում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի սահմանադրական հանրաքվեն, հայտարարել էր, մասնավորապես, թե «Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծել բանակցություններով եւ ոչ թե հանրաքվե անցկացնել»:

Կիրակի օրը անցկացված հանրաքվեի մասնակիցների 98 տոկոսից ավելին արտահայտվել էր սահմանադրության նախագծի օգտին, որով Լեռնային Ղարաբաղը սահմանվում է որպես ինքնիշխան, ժողովրդավարական պետություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG