Մատչելիության հղումներ

logo-print

2033 թվականից Եվրամիության բոլոր երկրներում գործելու են միասնական վարորդական վկայականներ


Եվրախորհրդարանն այսօր որոշում ընդունեց, ըստ որի 2033 թվականից Եվրամիության բոլոր երկրներում գործելու են միասնական վարորդական վկայականներ:

Վիճաբանությունն այս հարցի շուրջ տեւել է երկու տարի, քանզի որոշ երկրներ, մասնավորապես Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան եւ Բելգիան, դժվարությամբ են հրաժարվում ազգային վկայականներից, որոնք անժամկետ են, մինչդեռ միասնական վկայականները հարկ կլինի վերահաստատել 10֊-15 տարին մեկ՝ քննություն հանձնելով:

Միասնական վարորդական վկայականները կսկսեն հանձնվել 2013 թվականից: Ենթադրվում է, որ 20 տարվա ընթացքում Եվրամիության բոլոր երկրների բոլոր վարորդները կկարողանան փոխել իրենց վկայականները:

Նոր՝ էլեկտրոնային չիփերով վկայականները, որոնք հնարավոր չէ կեղծել, թույլ կտան ստեղծել ավտոմեքենաների վերաբերյալ տվյալների համաեվրոպական տեղեկատվադարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG