Մատչելիության հղումներ

Վրաստանում կկառուցվի արեւելք-֊արեւմուտք արդիական ավտոմայրուղի


Համաշխարհային բանկը Վրաստանին հատկացրել է 19 միլիոն դոլարի վարկ՝ երկրի արեւելքից արեւմուտք արդիական ավտոմայրուղի կառուցելու համար: «Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, վարկի պայմանագիրը ստորագրվել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի ԱՄՆ կատարած այցի ընթացքում:

2005 թվականին Համաշխարհային բանկը հաստատել է Վրաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունը, որով նախատեսվում է 2006-2009 թվականներին այդ երկրին հատկացնել 143 միլիոն դոլար:

1993 թվականից ի վեր Վրաստանը Համաշխարհային բանկից ստացել է շուրջ 900 միլիոն դոլար:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG