Մատչելիության հղումներ

logo-print

Բաքվում գազի մատակարարման շուրջ խորհրդակցում են Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները


Այսօր Բաքվում սկսվեց Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է 2007 թվականին Շահ Դենիզ ադրբեջանական հանքավայրից ստացվելիք գազի բաշխման հարցը:

Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւը ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ֊-ին հայտնել է, թե հանդիպման ժամանակ, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 17֊-ը, քննարկվելու է Թուրքիային բաժին հասնող 3 միլիարդ խորանարդ մետր գազի վերաբաշխման հարցը:

Ըստ նախնական տվյալների՝ Վրաստանը նախատեսված 0,8 միլիարդի փոխարեն կարող է ստանալ 1,05 միլիարդ խորանարդ մետր գազ: Երկրի բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար Վրաստանին անհրաժեշտ է 1,8 միլիարդ խորանարդ մետր գազ:

Բնական գազի արդյունահանումը Շահ Դենիզ հանքավայրում կսկսվի առաջիկա օրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG