Մատչելիության հղումներ

Լյուբլինում պղծվել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակը


Լյուբլին լեհական քաղաքում անհայտ անձինք կապույտ ներկով են պատել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակը, որը տեղադրված է Հռոմի պապ Հովհաննես Պողոս երկրորդին նվիրված եկեղեցու մոտ:

Հովհաննես Պողոս երկրորդը ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, փաստում է «Ռեգնում» գործակալությունը: 2005 թվականին Լյուբլինի հայերը հուշատախտակ են տեղադրել՝ ի նշան հարգանքի Հովհաննես Պողոսի նկատմամբ եւ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

«Gazeta Wyborcza» լեհական թերթը գրում է, որ հայր Ռիչարդ Յուրակը առայժմ մտադիր չէ դիմել ոստիկանություն, բայց անպայման դա կանի, եթե դեպքը կրկնվի:

2005 թվականին Վարշավայում նույնպես ներկով էր պատվել Լեհաստանում Հայաստանի դեսպանատան ցուցանակը, ընդ որում` մեղավորները մինչեւ հիմա բացահայտված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG