Մատչելիության հղումներ

Գուրգեն Արսենյանի կուսակցության ներկայացուցիչը ազատվել է ԿԸՀ-ի անդամի պաշտոնից


Հայաստանի նախագահի այսօրվա հրամանագրով վաղաժամկետ դադարեցվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամ Սեւակ Առաքելյանի լիազորությունները:

Սեւակ Առաքելյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացնում էր ՄԱԿ (Միավորված աշխատանքային կուսակցություն) խմբակցությունը:

Կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը հրաժարվել է որեւէ մեկնաբանություն տալ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, Սեւակ Առաքելյանը իր դիմումի համաձայն է ազատվել զբաղեցրած պաշտոնից:

«Նրա լիազորությունները ուժի մեջ են մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը, եւ նոր անդամ միայն այդ ժամկետից հետո կնշանակվի», - հավելել է Ծովինար Խաչատրյանը:

Միավորված աշխատանքային կուսակցությունը, նրա հավաստմամբ, այդ պաշտոնի համար դեռ նոր թեկնածություն չի ներկայացրել:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG