Մատչելիության հղումներ

Յուրի Բալուեւսկի. «Ռազմականացման առումով Վրաստանը աշխարհի առաջատարն է»


Ռուսաստանի բանակի գլխավոր սպայակույտի պետ Յուրի Բալուեւսկին այսօր հայտարարել է, թե ռազմականացման առումով Վրաստանը փաստորեն դարձել է աշխարհի առաջատարը:

«Երկրի պաշտպանական բյուջեն մշտապես աճում է՝ միայն այս տարի այն ավելացել է մեկուկես անգամ»,֊ - փաստել է գեներալը:

«Վերջին ժամանակներս Վրաստանը ակտիվորեն զենք եւ տեխնիկա է գնում այլ պետություններից, այդ թվում` ՆԱՏՕ֊-ի անդամ երկրներից: Շատ հաճախ դա ռուսաստանյան արտադրության զենք է, որը վաճառվում է առանց վերջնական օգտագործողի վկայականի: Ահա թե որտեղ է զենքի անօրինական շրջանառությունը»,֊ - ըստ ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի, կարծիք է հայտնել Բալուեւսկին:

«Սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան առաքվում են հակամարտության գոտի, ինչն ակներեւաբար հակասում է միջազգային պարտավորություններին, որոնք ստանձնել են Վրաստանին այդ տեխնիկան վաճառող պետությունները»,֊ - ասել է Ռուսաստանի զինուժի գլխավոր սպայակույտի պետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG