Մատչելիության հղումներ

Սքինհեդը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման


Նիժնի Նովգորոդի դատարանը ծնունդով հայաստանցիների ծեծի ենթարկած սքինհեդների խմբի անդամներից մեկին՝ 20-ամյա Սերգեյ Իկոննիկովին դատապարտել է 3,5 տարվա ազատազրկման:

Իկոննիկովը մեղավոր է ճանաչվել ծայրահեղական գործունեության կոչեր անելու, ինչպես նաեւ կողոպուտի մեջ, եւ պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում:

Ըստ գործի նյութերի, այս տարվա մայիսի 17-ին Իկոննիկովը եւ եւս չորս տասնյակ դեռահասներ Նիժնի Նովգորոդի Բոլշայա Պեչորսկայա փողոցում ծեծի են ենթարկել մի խումբ ծնունդով հայաստանցիների: Ծեծկռտուքի հետեւանքով տուժել է 12 մարդ:

Չնայած հաջողվել է ձերբակալել երկու տասնյակից ավելի սքինհեդների, քրեական գործը հարուցվել է միայն Իկոննիկովի նկատմամբ, քանի որ, «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի վկայությամբ, մյուսները դեռահասներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG