Մատչելիության հղումներ

Ջորջ Քլունին՝ մոլորակի ամենասեքսուալ տղամարդ


Սա դերասանի 2-րդ նման հաջողությունն է: 1997 թվականին նա արդեն արժանացել էր այս տիտղոսին: Ամսագրի կարծիքով, «աշխարհում չկա եւ ոչ մի կին, որ կարողանա մերժել Քլունիին». - «Նա նորաձեւություն է ստեղծում, իսկ տարիների հետ ավելի գրավիչ է դառնում»:

«Չեմ կարծում, որ աշխարհի ամենասեքսուալ տղամարդն եմ, քանի որ ամեն առավոտ արթնանում եմ սարսափով, որ արդեն 45 տարեկան եմ», - մեկնաբանել է Քլունին:

2006-ը կարելի է դերասանի համար հաջողված տարի համարել. նա նաեւ Օսկարի է արժանացել՝ «Սիրիանա» ֆիլմում կատարած դերի համար:

People պարբերականը նշում է, որ աշխարհի ամենագրավիչ տղամարդու կոչմանն արժանանալու համար Քլունիի թիվ մեկ մրցակիցը նրա վաղեմի ընկերն է՝ Բրեդ Փիթը: Ի դեպ, Բրեդ Փիթը ամսագրի կողմից նույնպես 2 անգամ ճանաչվել է ամեասեքսուալը:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG