Մատչելիության հղումներ

Ահմադինեջադ. «Իսրայելը կջնջվի երկրի երեսից»


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ Խորհրդային Միության նման Իսրայելն էլ մի օր կջնջվի երկրի երեսից:

Ելույթ ունենալով հրեաների Հոլոքոսթը կասկածի տակ առնող համաժողովում՝ նա ասել է.֊ - «Ես ուզում եմ ասել Արեւմուտքին, որ Խորհրդային Միության նման, որը վերացավ եւ այլեւս գոյություն չունի, սիոնիստական ռեժիմն էլ շուտով կջնջվի երկրի երեսից, եւ մարդկությունը կազատվի»:

Թեհրանում տեղի ունեցած համաժողովը հավաքել էլ հրեաների Հոլոքոսթը հերքող ամենահայտնի մասնագետներին:

Իրանը չի ճանաչում Իսրայել պետությունը, իսկ նախագահ Ահմադինեջադը կարծիք է հայտնել, որ Հոլոքոսթը հորինվել է՝ Մերձավոր Արեւելքում Իսրայելի գոյությունն արդարացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG