Մատչելիության հղումներ

logo-print

Եթովպիայի նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել ցեղասպանության մեջ


Եթովպիայի Գերագույն դատարանն այսօր ցեղասպանության մեջ մեղավոր է ճանաչել նախկին բռնակալ Մենգիստու Հայլե Մարիամին:

Նախկին բռնապետը ներկայումս ապրում է Զիմբաբվեում, նրա հեռակա դատավարությունը տեւել է 12 տարի:

Դատարանը ապացուցված է համարել, որ Մենգիստուն առնչություն ունի մոտ 2000 մարդկանց սպանությանը 1977-֊78 թվականների, այսպես կոչված, «Կարմիր տեռորի» ժամանակ:

Հոդվածը, որով նա մեղավոր է ճանաչվել, նախատեսում է մահապատիժ, սակայն դատարանն այժմ պատժաչափը չի սահմանել: Այդ մասին կհայտարարվի ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG