Մատչելիության հղումներ

Բաղդադում առնվազն 60 մարդ է զոհվել


Երկու ահաբեկչական գործողությունների արդյունքում այսօր Բաղդադում առնվազն 60 մարդ է զոհվել, մոտ 150 մարդ վիրավորվել է:

Ոստիկանության վկայությամբ՝ զոհվածների մեծ մասը շիաներ էին մայրաքաղաքի աղքատ արվարձաններից, ովքեր աշխատանք էին որոնում Բաղդադի կենտրոնում:

Իսկ Մոսուլ քաղաքում հրազենից սպանվել է մի օպերատոր, որն աշխատում էր «Ասոշիեյթեդ փրես» գործակալության նորությունների հեռուստատեսային թողարկման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG