Մատչելիության հղումներ

Թուրքիան չի ճանաչելու Լեռնային Ղարաբաղի հանրաքվեի արդյունքները


Պաշտոնական Անկարան հայտարարել է, թե չի ճանաչելու Լեռնային Ղարաբաղի սահմանադրական հանրաքվեի արդյունքները, քանի որ այն անցկացվել է «միջազգային իրավունքի ոտնահարմամբ»:

Turkish Daily News-ի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարարությունը երեկ հրապարակած հայտարարությունում հանրաքվեն որակել է «անամոթ արդյունք հայերի ներխուժման, որը շարունակվում է բարեկամական եւ եղբայրական Ադրբեջանի տարածքներում՝ ոտնահարելով միջազգային իրավունքը»:

Դատապարտելով Լեռնային Ղարաբաղում անցկացված հանրաքվեն՝ պաշտոնական Անկարան այն համարել է «Հայաստանի նոր գործողություն՝ ուղղված Ադրբեջանի քաղաքական միասնության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտմանը»:

Թուրքիան միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել հանրաքվեն եւ չճանաչել դրա արդյունքները:

Կիրակի օրն անցկացված հանրաքվեի նախնական արդյունքներով, ընտրողների 98 տոկոսից ավելին կողմ է արտահայտվել չճանաչված հանրապետության հիմնական օրենքի նախագծին, որում Լեռնային Ղարաբաղը սահմանված է որպես ինքնիշխան, ժողովրդավարական պետություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG