Մատչելիության հղումներ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը վաղը պաշտոնական այցով կմեկնի Հնդկաստան:

Նյու Դելիում նախատեսված են հանդիպումներ Հնդկաստանի նախագահի, արտգործնախարարի, երկպալատանի խորհրդարանի ղեկավարների, իշխող եւ ընդդիմադիր ուժերի առաջնորդների հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, պատվիրակությունը Երեւան կվերադառնա դեկտեմբերի 17-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG