Մատչելիության հղումներ

«Ֆայնենշլ թայմս». «Եվրամիության հաջորդ տարվա գլխավոր մարտահրավերը՝ հարեւանների հետ կապերի ամրապնդումն է լինելու»


Հաջորդ տարի Եվրամիության գլխավոր մարտահրավերն է լինելու՝ ամրապնդել կապերը այն հարեւանների հետ, որոնք անդամակցության ճանապարհին չեն, կարծիք է հայտնում «Ֆայնենշլ թայմս» բրիտանական թերթը:

Պարբերականը փաստում է, որ Գերմանիան, որը հաջորդ ամսվանից ստանձնում է Եվրամիության նախագահությունը, խոստացել է առաջնահերթություն դարձնել «Եվրոպական հարեւանության քաղաքականությունը»:

Միաժամանակ, հոդվածագիրը կարծիք է հայտնում, որ Եվրամիության կողմից առաջարկվող «գազարը» այնքան էլ հյութալի չէ, որպեսզի ստիպի հարեւան երկրների քաղաքական վերնախավին ցավագին բարեփոխումներ իրականացնել:

«Եթե Վրաստանի կամ Ուկրաինայի նման երկրները կայուն առաջընթաց արձանագրեն ազատական ժողովրդավարության ուղղությամբ, Եվրամիությունը պետք է առաջարկի նրանց դիվանագետներ գործուղել Բրյուսել՝ Եվրամիության նախարարների խորհրդի աշխատանքին մասնակցելու համար»,֊ - գրում է «Ֆայնենշլ թայմս»֊ը:

«Որոշ վրացիներ եւ ուկրաինացիներ երես են թեքում ցանկացած առաջարկից, որտեղ չի հիշատակվում վերջնական անդամակցությունը: Բայց երբ նրանք կգիտակցեն, որ անդամակցությունը տեսանելի ապագայում իրական չէ, նրանք կարող են ողջունել Եվրամիության հետ մերձենալու այլ ձեւերը»,֊ - եզրափակում է հոդվածագիրը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG