Մատչելիության հղումներ

Եվրամիության արտգործնախարարները երեկ որոշեցին մասնակիորեն սառեցնել բանակցությունները Թուրքիայի հետ, որը հրաժարվում է բացել իր նավահանգիստները Կիպրոսի համար:

10 ժամ տեւած բուռն բանավեճից հետո Եվրամիության անդամ բոլոր 25 երկրների արտգործնախարարները համաձայնեցին սառեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները 35 կետից 8֊-ի շուրջ:

Սպասվում է, որ հինգշաբթի օրը սկսվող Եվրամիության գագաթնաժողովի մասնակիցները կհաստատեն այս որոշումը:

«Հույս ունեմ, որ այս որոշումից հետո Թուրքիան կսկսի կատարել իր պարտավորությունները»,֊ - ասել է Կիպրոսի արտգործնախարար Գեորգե Լիլիկասը:

Միաժամանակ, Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները նշեցին, որ Եվրամիությունն էլ պետք է վերջ տա Կիպրոսի թուրքական հատվածի տնտեսական մեկուսացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG