Մատչելիության հղումներ

logo-print

Համանախագահները չեն կարծում, թե «հանրաքվեն կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորմանը»


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի օրը տարածած հայտարարությամբ «ընդունում են ի գիտություն, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները դեկտեմբերի 10-ին անցկացրել են այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» սահմանադրության նախագծի հանրաքվե», եւ հույս հայտնում, որ հանրաքվեի արդյունքները «բացասական ազդեցություն չեն ունենա հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ կողմերի միջեւ համաձայնության ձեռք բերման` երեւան եկած հեռանկարների վրա»:

«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ընդունում են ի գիտություն, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները դեկտեմբերի 10-ին անցկացրել են այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» սահմանադրության նախագծի հանրաքվե», - ասված է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության կողմից հրապարակված հայտարարությունում: - «Միջազգային հանրության որեւէ անդամ` ներառյալ համանագահող երկրները, չեն ճանաչել այն [Լեռնային Ղարաբաղը] որպես անկախ պետություն»:

Համանախագահները չեն կարծում, թե այդ հանրաքվեն կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորմանը. - «Լեռնային Ղարաբաղի ապագա ցանկացած կարգավիճակը պետք է որոշվի առանց սպառնալիքի կամ ուժի կիրառման եւ միայն որպես կողմերի միջեւ քաղաքական բանակցությունների արդյունք` Մինսկի գործընթացի շրջանակներում»:

«Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը կանխորոշող, եւ ոչ թե փոխզիջումներն առաջ մղող հանրաքվեի անցկացումը անօգուտ է այսօր, երբ ԵԱՀԿ-ի միջնորդությամբ ընթացող բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, կարծես թե, կառուցողական ուղու վրա են: ԵԱՀԿ-ն ակնկալում է, որ այս հանրաքվեի արդյունքները, որոնք միջազգայնորեն ճանաչված չեն, բացասական ազդեցություն չեն ունենա հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ կողմերի միջեւ համաձայնության ձեռք բերման` երեւան եկած հեռանկարների վրա»,- ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG