Մատչելիության հղումներ

ANS-ի հեռարձակումը կվերականգնվի


Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհուրդը այսօրվա արտակարգ նիստի ժամանակ որոշել է վերականգնել ANS հեռուստաալիքի եւ ANS CM ռադիոկայանի հեռարձակումը:

Ինչպես APA գործակալությանը հայտնել են հիշյալ խորհրդից, նիստը հրավիրվել էր ANS-ի հարցով:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում. այսօր երեկոյան նախատեսված է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի նախագահի ասուլիսը:

Ըստ day.az ինտերնետային պարբերականի, ANS-ի հեռարձակումը վերականգնվելու է վաղը:

ANS հեռուստաալիքը եւ ANS CM ռադիոկայանը եթերից զրկվել էին նոյեմբերի վերջին՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի որոշմամբ:

ANS CM ռադիոկայանը վերահեռարձակում էր «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հաղորդումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG