Մատչելիության հղումներ

Համաձայն կիրակի օրը Լեռնային Ղարաբաղում անցկացված սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքների, որոնք այսօր առավոտյան հրապարակեց Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը, չճանաչված հանրապետության հիմնական օրենքն ընդունված է:

Նախնական տվյալներով, հանրաքվեին մասնակցել է ցուցակներում ընդգրկված 90 հազար 77 ընտրողներից 78 հազար 389-ը կամ 87,02 տոկոսը:

Սահմանադրության ներկայացված նախագծի օգտին է քվեարկել 77 հազար 279 ընտրող կամ քվեարկությանը մասնակցածների 98,58 տոկոսը, դեմ՝ 549 ընտրող կամ հանրաքվեի մասնակիցների 0,70 տոկոսը:

Համաձայն Լեռնային Ղարաբաղի օրենքի, հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, երբ դրա օգտին է արտահայտվել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրողների ընդհանուր թվի մեկ երրորդը:


Կարինե Քալանթարյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG