Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Գերագույն դատարանը թույլատրեց քրեական պատասխանատվության ենթարկել Լեւոն Չախմախչյանին


Այսօր Ռուսաստանի Գերագույն դատարանը թույլատրեց քրեական պատասխանատվության ենթարկել Դաշնության խորհրդի նախկին անդամ Լեւոն Չախմախչյանին, որը մեղադրվում է խարդախության մեջ:

Ըստ քննչական վարկածի՝ Կալմիկիան ներկայացնող սենատոր Չախմախչյանը ստեղծել էր հանցավոր խումբ՝ «Տրանսավիա» ընկերության ղեկավար Ալեքսանդր Պլեշակովին խաբելու եւ նրանից 1,5 միլիոն դոլար շորթելու նպատակով:

Ըստ ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ի՝ Չախմախչյանը, որը ժամանակին աշխատել է Հայաստանի լրատվամիջոցներում եւ Կոմունիստական կուսակցության ղեկավար մարմնում, պնդում է, որ մեղադրանքը անհիմն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG