Մատչելիության հղումներ

Արամ Քոչարյանը եւ Աշոտ Ղահրամանյանը՝ Լոռու եւ Արմավիրի նոր մարզպետներ


Հանրապետական Արամ Քոչարյանը այսօր նշանակվել է Լոռու, իսկ անկուսակցական Աշոտ Ղահրամանյանը՝ Արմավիրի մարզպետ:

Կիրովականում ծնված 54-֊ամյա Արամ Քոչարյանը եղել է Լոռու մարզպետի տեղակալ, իսկ վերջին տարին զբաղեցրել է սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի տեղակալի պաշտոնը:

Ծնունդով հոկտեմբերյանցի 57-֊ամյա Աշոտ Ղահրամանյանը, որը երկար տարիներ աշխատել է ներքին գործերի համակարգում, վերջին 4 տարվա ընթացքում եղել է Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ:

Լոռու եւ Արմավիրի մարզպետների պաշտոնները թափուր էին մնացել այն բանից հետո, երբ կառավարությունը երեկ այդ պաշտոններից ազատել է Հենրիկ Քոչինյանին եւ Ալբերտ Հերոյանին:

Դիտորդները ենթադրում են, որ այս փոփոխություններն իրականացնելով, իշխող Հանրապետական կուսակցությունը մտադիր է ավելի ամուր դիրքեր ապահովել մարզերում՝ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG