Մատչելիության հղումներ

Հայաստանը հայտնվել է այն երկրների ցուցակում, որտեղ լրագրող են բանտարկել


«Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակերպությունն այսօր հրապարակել է 24 երկրների ցանկը, որտեղ այս տարի լրագրողներ են բանտարկվել: Ցուցակում տեղ է գտել նաեւ Հայաստանը:

Կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունիսի 26֊-ին ազատազրկման է դատապարտվել «Ժամանակ - Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը:

«Գլխավոր դատախազությունը Բաբաջանյանին հարցաքննության էր հրավիրել ենթադրաբար որպես վկա մի քրեական գործով: Փոխարենը իշխանությունները մեղադրել էին նրան 2002 թվականին զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթերը կեղծելու մեջ եւ ձերբակալել: Դատավարության ժամանակ նա իրեն մեղավոր էր ճանաչել փաստաթղթերը կեղծելու մեջ, սակայն պնդել էր, որ իրեն ներկայացված մեղադրանքը վրեժխնդրություն է թերթում տպագրված քննադատական նյութերի համար»,֊ - ասված է Նյու Յորքում գտնվող «Լրագրողների պաշտպանության կոմիտե»֊-ի զեկույցի մեջ:

Փաստաթղթի հեղինակները նշում են, որ Բաբաջանյանի ձերբակալության նախօրեին «Ժամանակ - Երեւան»-֊ը հոդված էր տպագրել, որտեղ հարցականի տակ էր դրել գլխավոր դատախազության անկախությունը:

Սեպտեմբերին Արման Բաբաջանյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:

Միջազգային կազմակերպության զեկույցում նշվում է, որ այս տարի աշխարհում բանտարկվել են ռեկորդային թվով լրագրողներ՝ 134, ինչը 9֊-ով ավելի է, քան անցած տարի: Լրագրողներ են ազատազրկվել Ադրբեջանում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Թուրքիայում, Իրանում եւ այլ երկրներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG