Մատչելիության հղումներ

Թուրքիայի կրթության նախարարը Ֆրանսիայի թուրքերին կոչ է անում ֆրանսերեն սովորել՝ ցեղասպանության «պնդումներին» հակադրվելու համար


Թուրքիայի կրթության նախարար Հուսեյն Չելիքը հայտարարել է, թե Ֆրանսիայի թուրքերը «ուժեղ չեն եւ չեն կարողանում հակադրվել» Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին «պնդումներին», քանի որ ֆրանսերեն խոսել չգիտեն:

«Եթե մենք պետք է դիմակայենք Ֆրանսիայի կողմից գործված անարդարությանը, ուրեմն, մենք պետք է խոսենք ֆրանսերեն», - ասել է Չելիքը հինգշաբթի օրը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Turkish Daily News-ի փոխանցմամբ, թուրք նախարարը հայտնել է, թե դիմումներ է ստացել հասարակական շրջանակներից, որոնց հեղինակների կարծիքով, Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից հայկական օրինագծի ընդունումը չպետք է պատճառ դառնա, որ ֆրանսերենը հանվի Թուրքիայի դպրոցական ծրագրերից:

«Եթե Ֆրանսիայում ապրող թուրքերը կարողանային ֆրանսերեն լավ խոսել, մենք կկարողանայինք մեզ պաշտպանել ցեղասպանության պնդումներից», - վստահ է Հուսեյն Չելիքը:

Հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրինագծով մինչեւ մեկ տարվա ազատազրկում է նախատեսվում նրանց համար, ովքեր կժխտեն 1915-17 թվականներին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG