Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Հարկային եկամուտները չեն համապատասխանում առկա ներուժին»


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կարծիք է հայտնել, որ «տարբեր հարկատեսակների գծով ներկայում ստացվող եկամուտները չեն համապատասխանում առկա ներուժին»:

Նախագահի նստավայրում տեղի ունեցած ամփոփիչ խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են վարչապետը, մի շարք նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարները, նշվել է, որ հաջորդ տարի նախատեսվում է եկամուտների լուրջ ավելացում:

Միաժամանակ, ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, հարկային եւ մաքսային վարչարարությունը «դեռեւս հեռու է բավարար լինելուց»:

Ռոբերտ Քոչարյանը պահանջել է հիմնական ուշադրությունը կենտրոնացնել հարկային քաղաքականության մեջ առկա սողանցքների վերացմանը, տնտեսվարող բոլոր սուբյեկտների համար հավասար դաշտի ապահովմանը:

Ըստ տարբեր աղբյուրների՝ ստվերային տնտեսությունը Հայաստանում կազմում է մոտ 40 տոկոս: Ընդդիմությունը բազմիցս պնդել է, որ արտոնյալ պայմաններ են ստեղծվում այն խոշոր հարկատուների համար, որոնք վայելում են ներկա իշխանությունների հովանավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG