Մատչելիության հղումներ

Կալիֆորնիայում այսօր ցուցադրվելու է ցեղասպանություններին նվիրված նոր կինոնկար


Կալիֆորնիայի մի շարք քաղաքներում այսօր ցուցադրվելու է «Ճչացողները» կինոնկարը, որը նվիրված է վերջին 100 տարվա ընթացքում տեղի ունեցած ցեղասպանություններին:

Ֆիլմում նկարահանվել է System of a Down ամերիկահայ խումբը, որը ակտիվորեն մասնակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար ծավալված արշավին: Համույթի ղեկավար Սերժ Թանգյանի 97֊-ամյա պապը ցեղասպանությունը վերապրածներից է:

Կինոնկարի ռեժիսորն է Կարլա Կարապետյանը, որը աշխատել է BBC հեռուստառադիոկայանում որպես հաղորդավար:

«Լոս Անջելես Թայմս» թերթն այսօր գրում է, որ ֆիլմի նկարահանման համար ծախսվել է մոտ 1 միլիոն դոլար, որը տրամադրել են BBC֊-ն եւ բրիտանահայ բարերար Րաֆֆի Մանուկյանը:

Հաջորդ տարվա մարտին կինոնկարը կցուցադրվի BBC հեռուստակայանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG