Մատչելիության հղումներ

Նյու Յորքում երկնաքերը վաճառվել է ռեկորդային գնով՝ 1,8 միլիարդ դոլարով


Միացյալ Նահանգներում անշարժ գույքի շուկայի համար ռեկորդային գնով՝ 1,8 միլիարդ դոլարով, հինգշաբթի օրը Նյու Յորքում վաճառվել է 41-հարկանի երկնաքերը:

5-րդ ավենյուի եւ 53-րդ փողոցի հատման կետում գտնվող գրասենյակային շենքը ձեռք է բերել Մերիլենդ, Նյու Ջերսի եւ Փենսիլվանիա նահանգներում անշարժ գույքի մի շարք օբյեկտների սեփականատեր Քուշներ ընտանիքը:

Երկնաքերի առաջին հարկում հագուստի խանութ է, մյուս հարկերում՝ իրավաբանական խոշոր ֆիրմաների եւ պատկառելի բանկերի գրասենյակներ, իսկ ամենավերջին հարկում՝ բացառիկ սիգարային բար:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ երկնաքերի նախկին սեփականատերը՝ «Թիշման Սփայեր Փրոփերթիզ» ընկերությունը, այն ձեռք էր բերել 2000 թվականին 518 միլիոն դոլարով:

«Թիշման Սփայեր Փրոփերթիզ»-ը անցյալ տարի 1,72 միլիարդ դոլար էր վճարել Նյու Յորքի կենտրոնում՝ Մանհեթենում մի երկնաքեր գնելու համար, եւ դա անշարժ գույքի ամերիկյան շուկայում նախկին ռեկորդային գինն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG