Մատչելիության հղումներ

Եկող տարի Ալիեւը երկու այց կկատարի Ռուսաստան, իսկ Պուտինը կայցելի Ադրբեջան


2007 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկու պաշտոնական այց է կատարելու Ռուսաստան, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելելու է Ադրբեջան: Այդ մասին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը:

Ըստ դեսպանի, այցերի ընթացքում քննարկվելու են երկու երկրների միջեւ համագործակցության խորացման եւ ապրանքաշրջանառության ավելացման հարցեր: Նախատեսվում է նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք փաստաթղթերի ստորագրում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG