Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը հանդիպել է ՆԱՏՕ-֊ի գլխավոր քարտուղարի հետ


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-֊ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ:

Ինչպես հաղորդում է արտգործնախարարության մամլո ծառայությունը, քննարկվել է «Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության առանցքը հանդիսացող Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, որի առաջին երկամյա փուլը մեկնարկել է այս տարվա հունվարին, ինչպես նաեւ` ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումները»:

Անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-֊Թուրքիա հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցային գործընթացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG