Մատչելիության հղումներ

ԱՊՀ֊-ի երկրների բնակչության 12 տոկոսը վերջին տարում կաշառք է տվել


Նախկին խորհրդային երկրների բնակիչների 12 տոկոսը խոստովանել է, որ վերջին տարվա ընթացքում կաշառք է տվել: Նման տվյալներ է պարունակում Transparency International միջազգային կազմակերպության` այսօր հրապարակած զեկույցը:

«Ռոյթերզ»֊-ի վկայությամբ՝ կաշառառության տեսակետից իրադրությունն ամենավատն է Աֆրիկայում, որտեղ հարցվածների 36 տոկոսը ասել է, որ վերջին 12 ամսվա ընթացքում ինքը կամ իր ընտանիքի անդամները կաշառք են տվել:

Աշխարhի երկրներից կաշառառության «առաջնությունը» պատկանում է Ալբանիային, որտեղ յուրաքանչյուր 3 հարցվածներից 2-֊ը խոստովանել է, որ վերջին տարում կաշառք է տվել:

Ողջ աշխարհի բնակչության 69 տոկոսը համոզված է, որ իրենց իշխանությունները անարդյունավետ են պայքարում կոռուպցիայի դեմ, ոչինչ չեն անում այն նվազեցնելու համար կամ խրախուսում են այն:

«Քաղաքացիներն ապավինում են ոստիկանության պաշտպանությանը եւ դատավորների ու դատախազների արդարությանը: Երբ պարզվում է, որ այս պաշտպանները ծախու են, որոշ մարդիկ պարզապես կորցնում են հավատը, կամ էլ փորձում են հարցերն այլ կերպ լուծել»,֊ - փաստել է Transparency International֊-ի նախագահ Հյուգետ Լաբելը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG