Մատչելիության հղումներ

Մարսից ստացված նոր լուսանկարները կյանքի պայմանների առկայություն ենթադրելու հիմքեր են տալիս


Աստղագնացության եւ տիեզերական հետազոտությունների ամերիկյան ազգային գործակալության (NASA)՝ Մարսը հետազոտող արբանյակից ստացված նոր լուսանկարները հիմք են տալիս ենթադրելու, որ «կարմիր մոլորակի» վրա կյանքի պայմաններ կան:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ, Երկրի հետ կապը կորցնելուց առաջ արբանյակի արած լուսանկարները, ճիշտ է, հոսող ջուր չեն պատկերում, սակայն ցույց են տալիս փոփոխություններ խառնարաններում, ինչը ապացուցում է, որ դրանցով ջուր է հոսել դեռ մի քանի տարի առաջ:

Գիտնականների կարծիքով, ժամանակին Մարսի վրա ջրային ավազաններ են եղել, իսկ այժմ մոլորակի հյուսիսային բեւեռում սառույց է հայտնաբերվել: Սակայն նրանք դեռեւս հեղուկ վիճակում ջուր չեն տեսել Մարսի վրա:

Եթե ջրի առկայությունը «կարմիր մոլորակի» վրա հաստատվի, ապա, ըստ, գիտնականների, կյանքի համար պահանջվող բոլոր պայմաններն արդեն առկա կլինեն, քանի որ Մարսը ունի նաեւ կյանքի համար նպաստավոր կայուն ջերմաստիճան:

Ավելի վաղ արբանյակը լուսանկարել էր տասնյակ հազարավոր ակոսներ, որոնք, գիտնականների կարծիքով, ձեւավորել են ջրի արագ հոսանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG