Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում արդյունաբերական արտադրության աճ չի գրանցվել


Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0,9 տոկոսով: Այդ են վկայում ԱՊՀ֊-ի միջպետական վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակված տվյալները:

Արդյունաբերության արտադրության ավելի մեծ նվազում է արձանագրվել Ղրղըզստանում՝ 12 տոկոս, եւ Մոլդովայում՝ 7 տոկոս:

ՊՐԱՅՄ-֊ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ արդյունաբերական արտադրության աճի տեմպերով առաջատարը ԱՊՀ֊-ում Ադրբեջանն է՝ 38 տոկոս: Բելառուսում նույն ցուցանիշը կազմել է 12, Ղազախստանում՝ գրեթե 7, Տաջիկստանում՝ 6, Ուկրաինայում՝ 5,3, Ռուսաստանում՝ 4,3 տոկոս:

Վրաստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի վերաբերյալ տվյալները բացակայում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG