Մատչելիության հղումներ

Ռոբերտ Գեյթսը հաստատվել է ԱՄՆ֊-ի պաշտպանության նախարարի պաշտոնում


ԱՄՆ-ի Սենատը չորեքշաբթի օրը պաշտպանության նախարարի պաշտոնում է հաստատել Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին տնօրեն Ռոբերտ Գեյթսի թեկնածությունը, որը առաջադրել էր երկրի նախագահ Ջորջ Բուշը:

Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, Գեյթսի նշանակմանը կողմ են քվեարկել 95, դեմ՝ 2 սենատորներ:

Պաշտպանության նախարարի պաշտոնում Ռիչարդ Գեյթսը կփոխարինի Դոնալդ Ռամսֆելդին, որը ամերիկյան ռազմական գերատեսչությունը ղեկավարում էր 2000 թվականից եւ համարվում էր «Իրաքյան պատերազմի ճարտարապետներից»:

Գեյթսը պաշտպանության նախարարի պարտականությունները կստանձնի դեկտեմբերի 18-ին:

63-ամյա Ռիչարդ Գեյթսը 1966 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Կենտրոնական հետախուզական վարչությունում եւ Ազգային անվտանգության խորհրդում: Պաշտոնավարել է որպես ԿՀՎ-ի տնօրենի աշխատակազմի ղեկավար, ԿՀՎ-ի փոխտնօրեն, տնօրենի պաշտոնակատար, Հետախուզության ազգային խորհրդի նախագահ: 1989-91 թվականներին եղել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, 1991-93 թվականներին՝ ԿՀՎ-ի տնօրեն: Այնուհետեւ զբաղվել է գիտական եւ դասախոսական գործունեությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG