Մատչելիության հղումներ

Թուրքիան համաձայնել է բացել նավահանգիստը եւ օդակայանը Կիպրոսի համար


Թուրքիան համաձայնել է բացել մի նավահանգիստ եւ մի օդակայան կիպրոսյան փոխադրամիջոցների համար, հաղորդել է այսօր Եվրամիության ֆիննական նախագահության խոսնակը:

Մինչ այժմ Թուրքիան հրաժարվում էր բացել իր նավահանգիստները եւ օդակայանները կիպրոսյան նավերի եւ ինքնաթիռների համար, ինչի արդյունքում Եվրամիությունը առաջարկել է մասնակիորեն սառեցնել Թուրքիայի անդամակցության բանակցությունները:

Եվրամիության արտգործնախարարները երկուշաբթի օրը մտադիր են քննարկել այս հարցը: DPA գործակալության վկայությամբ՝ Եվրամիության ներկայացուցիչները չեն բացառում, որ վերջին պահին կվերանայվի բանակցությունները սառեցնելու մասին որոշումը:

Անկարան ոչ հաստատել, ոչ էլ հերքել է օդակայանը եւ նավահանգիստը բացելու մասին հաղորդագրությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG