Մատչելիության հղումներ

Հայաստանի խորհրդարանը թույլատրեց մեկ տարով երկարաձգել խաղաղապահների առաքելությունը Իրաքում


«Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագրին միանալու ժամկետը եւս մեկ տարով երկարաձգելուն Հայաստանի Ազգային ժողովում չորեքշաբթի օրը կողմ քվեարկեց 85, դեմ՝ 19 պատգամավոր: Խորհրդարանականներից երկուսը ձեռնպահ մնացին:

Առաքելության երկարաձգմանը դեմ են քվեարկել իշխող կոալիցիայի մաս կազմող Դաշնակցությունը եւ «Արդարություն» ընդդիմադիր խմբակցությունը, ինչպես նաեւ անկախ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը եւ Հմայակ Հովհաննիսյանը:

Իրաքում այժմ առաքելություն է իրականացնում հայաստանցի 46 խաղաղապահ, որոնցից մեկը մի քանի շաբաթ առաջ վիրավորվել էր ականի պայթյունի հետեւանքով:

Երեկ հարցին քննարկման ընթացքում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ասել էր, որ հայաստանյան գումարտակի ներկայությունը Իրաքում «նպաստում է Հայաստանի միջազգային վարկի եւ հեղինակության բարձրացմանը, ամրապնդում վստահությունը Հայաստանի զինված ուժերի նկատմամբ»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG