Մատչելիության հղումներ

Թուրք հայտնի գրող Օրհան Փամուկը, որը Շվեդիա է ժամանել գրականության բնագավառում Նոբելյան մրցանակը ստանալու նպատակով, չի ցանկացել խոսել Հայոց ցեղասպանության մասին:

«Դա բարդ հարց է, եւ ես չեմ ուզում դրա մեջ խորանալ վերջին երեք րոպեներին»,֊ - ասել է Փամուկը Ստոկհոլմում այսօր կազմակերպված ասուլիսի վերջում:

Շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում Փամուկը պնդել էր, որ Օսմանյան Թուրքիայում մեկ միլիոն հայ է սպանվել:

«Չեմ կարծում, որ Նոբելյան մրցանակը կպաշտպանի ինձ Թուրքիայում հետապնդումներից, բայց այն նաեւ որեւէ կերպ չի ազդի իմ քաղաքական դիրքորոշումների վրա»,֊ - շեշտել է գրողը:

Նրա կարծիքով, Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը երկուստեք շահեկան կլիներ:

«Եվրոպան ավելի բազմամշակույթ կլիներ, իսկ Թուրքիան` ավելի ժողովրդավարական, եւ աշխարհը կհասկանար, որ քաղաքակրթությունների բախում չկա»,֊ - կարծիք է հայտնել Օրհան Փամուկը:

Գրողը Ստոկհոլմ է ժամանել 15֊-ամյա դստեր հետ, որին մտադիր է նվիրել Նոբելյան մեդալը: Մրցանակը Օրհան Փամուկին կհանձնվի կիրակի օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG