Մատչելիության հղումներ

logo-print

Ճապոնացի գիտնականները հայտնաբերել են ծխելու հակում առաջացնող գենը


Ճապոնացի գիտնականների խումբը հայտնաբերել է ծխախոտի նկատմամբ մարդկանց հակման գենը: Դրա մեխանիզմի բացահայտումը կարող է այդ վնասակար սովորությունից հրաժարվելու արդյունավետ եղանակների մշակման ուղի հարթել:

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Օսակայի համալսարանի ֆիզիոլոգները պարզել են, որ թունդ եւ ստաժավոր ծխողների մոտ սովորաբար շատ ակտիվ է այն գենը, որը պատասխանատու է նիկոտինը տրոհող նյութի արտադրման համար: Այդ տիպի գեն ունեցող մարդկանց 70 տոկոսը աչքի է ընկնում ծխախոտի հանդեպ կայուն հակմամբ: Այլ խոսքով՝ նրանք ավելի քիչ են «թունավորվում» նիկոտինով, հետեւաբար՝ ավելի հեշտությամբ են սկսում ծխել:

Ճապոնական մամուլի վկայությամբ, ենթադրվում է, որ այդ ուղղությամբ հետագա գիտափորձերը կարող են հուշել տվյալ գենի չեզոքացման կամ դրա առանձնահատկությունների օգտագործման եղանակը՝ ծխելու վնասակար սովորությունից ազատվելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG