Մատչելիության հղումներ

Արագներից ամենաարագը


«Ֆորբս» հեղինակավոր պարբերականը հրապարակել է աշխարհի տասը ամենաարագ ավտոմեքենաների ցուցակը, որոնց կարելի է հանդիպել ամերիկյան մայրուղիներում:

Աշխարհի ամենաարագ ավտոմեքենան SSC Ultimate Aero TT- ն է, որը մեկ ժամում կարող է 437 կիլոմետր տարածություն անցնել: Այս «սուպեր» մեքենան արտադրվելու է ընդամենը 25 օրինակով, սակայն արդեն այսօր այն ձեռք բերելու ցանկություն են հայտնել հազարավոր ավտոսիրողներ: Այն արժե 525 000 դոլար:

Աշխարհի ամենաարագ մեքենաների ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է ամերիկյան Saleen S 7-֊ը՝ ժամում 400 կմ արագությամբ: Գինը` 550 000 դոլար:

Երրորդ տեղում է Silva Exotic Cars GT 1֊-ը , իսկ Chevrolet Corvette Z 06֊ը չորրորդն է: Առաջին տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Dodge Viper SRt-10 , Mosler MT 900 S , Chrysler 300C SRT 8, Mullen GT, Silva Exotic Cars GT 3, Panoz Esperante GTLM մոդելները:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2006 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում առեւտրաշրջանառությունը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 16,1 տոկոսով: Ամենից շատ աճել է ավտոմեքենաների վաճառքը՝ գումարային արժեքով կազմելով 48,6 միլիարդ դրամ: Սակայն վերը նշված 10 ավտոմեքենաներից ոչ մեկը առայժմ չի երթեւեկում հայաստանյան մայրուղիներով:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG