Մատչելիության հղումներ

2008-ին Գերմանիայում կանցկացվի Ադրբեջանի տարի


Համաձայն երկու երկրների կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության, 2008 թվականին Գերմանիայում անցկացվելու է Ադրբեջանի տարի:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր գերմանացի գործարարների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաեւը հայտնել է, որ տարվա շրջանակներում նախատեսված են բազմաբնույթ միջոցառումներ:

Մասնավորապես, Գերմանիայում կազմակերպվելու են ադրբեջանցի հայտնի երաժիշտների եւ մշակույթի գործիչների, երաժշտական եւ թատերական կոլեկտիվների հյուրախաղեր, ադրբեջանական ֆիլմերի ցուցադրություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG